Հայերեն   English   Русский  

​Շիրակի մայր բուհը նոր խորհուրդ ունի


  
դիտումներ: 6780

Շիրակի պետական համալսարան հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ունի:

Հիշեցնենք, որ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով իրականացվող ակցիաների ժամանակ հրաժարական ներկայացրեց հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը, ապար Սահակ Մինասյանը: Որից հետո Շիրակի մայր բուհը ղեկավարում է ռեկտորի տեղակալը:

Հուլիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Դրանում ընդգրկված են վարչապետի խորհրդական Հ.Արշամյանը, վարչապետի աշխատակազմի ԱԺ-ի հետ կապերի վարչության պետ Ա. Ենգոյանը, ԿԳ նախարարի տեղակալ Լ.Առաքելյանը, ԿԳՆ աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռ. Սուքիասյանը, Շիրակի մարզպետն ու մարզպետի տեղակալ Ս.Հովսեփյանը:
Լիազոր մարմնի առաջարկով խորհրդի անդամներ են դարձել Լևոն Բարսեղյանը, Սեյրան Մարտիրոսյանը, ուսանողներ ու դասախոսներ: Խորհուրդը նիստում ընտրելու է նախագահ, որից հետո կկազմակերպվի նաև ռեկտորի ընտրությունը:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: