Հայերեն   English   Русский  

​11 տաքսու վարորդներ զոհվել են Հարավային Աֆրիկայում


  
դիտումներ: 336

Հարավային Աֆրիկայում զինված անձիք սպանել են 11 տաքսու վարորդների։ Հայտնել է տեղի ոստիկանությունը։

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը․ Տուժածները գտնվել են Յոհաննեսբուրգ մեկնող միկրաավտոբուսում։

Նրանք վերադառնալիս են եղել Քավա Զուլու Նատալարևմտյան ափամերձ շրջանից, վերջիններս այնտեղ էին մեկնել իրենց գործընկերոջ հուղարկավորությանը մասնակցելու նպատակով։ Հայտնում է BBC Նյուզը։

Չորս հոգու հաջողվել է փրկվել, սակայն ծանր վնասվածքոներով տեղափոխվել են հիվանդանոց և շարունակում են մնալ այնտեղ։

Բոլոր 15 տուժածները Gauteng տաքսիների միության անդամներ էին:

Հարձակումը տեղի է ունեցել Colenso եւ Weenen քաղաքների միջեւ: Տեղի ունեցած դեպքի դրդապատճառները դեռևս անհայտ են։

Ոստիկանության մամուլի քարտուղար Ջեյ Նայքերը նշել է, որ հետաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև Մայիսին, երբ Քեյփթաունում մրցակցության պատճառով զոհվել էր 10 հոգի։

Իսկ անցյալ շաբաթ Յոհանեսբուրգում ևս երկու մարդ է սպանվել ոստիկանական ուղեկցող խմբի հետ գնալիս:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: