Հայերեն   English   Русский  

​Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Փանիկ համայնք


  
դիտումներ: 223

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 22-ին այցելել է Շիրակի մարզի Փանիկ համայնք:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի, Փանիկ համայնքի ղեկավար Վարդան Մակեյանի և ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանի ուղեկցությամբ ծաղիկներ է խոնարհել համայնքի զոհված ազատամարտիկների և ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների ընթացքում զոհված զինվորի շիրիմներին:

Փանիկի համայնքապետարանում Դավիթ Տոնոյանը մարզային և համայնքային իշխանությունների, ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել է օրերս Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի մանրամասները և դրա հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու համայնքի խնդիրները:

Պաշտպանության նախարարը Փանիկում մասնակցել նաև է ՌԴ 102-րդ ռազմակայանի կազմակերպած միջոցառմանը` զինվորական դաշտային հյուրասիրությանը և համերգային ծրագրին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: