Հայերեն   English   Русский  

Ավելի քան 100,000 փախստականներ վերադարձել են Արևելյան Գուտու


  
դիտումներ: 176

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի փախստականների ընդունման և տեղաբաշխման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ Սիրիայում Արևելյան Գուտայի ազատագրման պահից ի վեր մոտ 100 հազար փախստական է վերադարձել: Գրում է Gazeta.ru-ն:

«Ահաբեկիչներից Դամասկոսի այդ արվարձանի ազատագրման պահից ի վեր արդեն 100 հազարից ավել փախստականներ վերադարձել են Գուտու, որոնք ստիպված էին եղել պատերազմի պատճառով լքել իրենց տները», - ասել է կենտրոնի ներկայացուցիչը:

Սիրիայի կառավարական զորքերն Արևելյան Գուտայում լիարժեք վերահսկողություն հաստատել են 2018 թ. ապրիլից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի Լաթաքիայի նահանգը մոտ մեկ միլիոն փախստական է ընդունել երկրի մյուս նահանգներից, ինչպես նաև օտար երկրներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: