Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի


  
դիտումներ: 259

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հուլիսի 24-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից:

Համաձայն թուրքական արտաքին գերատեսչության տվյալների՝ այցի շրջանակներում Մևլութ Չավուշօղլուն հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց հետ: Նախարարությունից հայտնել են, որ մայրաքաղաք Բաքու այցը մեկօրյա է լինելու:

Ըստ տեղեկության՝ այցի շրջանակներում քննարկվելու են Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցեր: «Ակնկալվում է, որ Չավուշօղլուն հանդիպելու է Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովի հետ»,- հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: