Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում մի քանի երկրաշարժ է գրանցվել՝ խուճապ առաջացնելով բնակիչների շրջանում


  
դիտումներ: 239

Թուրքիայի Բուրդուր նահանգի Յեշիլովա շրջանի Քավաք գյուղում երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտնել են Բողազիչի համալսարանի Քանդիլի աստղադիտարանի և երկրաշարժերի հետազոտությունների ինստիտուտից:

Ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 05:40-ին: Էպիկենտրոնը գտնվել է 5 կմ խորության վրա: Ուժգնությունը կազմել է 4,7 մագնիտուդ: Այս երկրաշարժից հետո ևս 4 ցնուցմներ են գրանցվել, որոնց ուժգնությունը կազմել է 2, 1,5, 1,6 և 1,5 մագնիտուտ: Երկրաշարժը բնակիչների շրջանում մեծ խուճապ է առաջացրել: Ըստ վերջին տվյալների՝ երկրաշարժի հետևանով զոհեր կամ ավերածություններ չկան:

Միևնույն ժամանակ, Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարության կայքում տեղ գտած տեղեկության համաձայն, տեղի ժամանակով 05:54-ին երկրաժաշր է գրանցվել նաև Միջերկրական ծովի շրջանում: Այն գրանցվել է 31 կմ խորության վրա: Ուժգնությունը կազմել է 3,5 մագնիտուտ:

Փորձագետներն ու երկրաբանները նշում են, որ իրար հաջորդող երկրաշարժերը առավել հզոր երկրաշարժի ազդանշան են: Ըստ նրանց՝ այս տարվա ընթացքում կամ ամենաուշը 2019 թ-ին Թուրքիայում հզոր երկրաշարժ է գրանցվելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: