Հայերեն   English   Русский  

Պոմպեոն Իրանի իշխանություններին մաֆիայի հետ է համեմատել


  
դիտումներ: 224

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանի իշխանություններին մաֆիայի հետ է համեմատել: Գրում է Gazeta.ru-ն:

Դիվանագետի խոսքերով՝ Իրանը «կառավարվում է մի մարդու կողմից, որը ավելի նման է մաֆիայի, քան կառավարության»: Նշվում է, որ Պոմպեոն նկատի է ունեցել «մեծ հարստությունը» և իրանցի քաղաքական գործիչների կոռուպցիան:

Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ն «կաջակցի իրանցի ժողովրդի տարիներ շարունակ անտեսված ձայնին»: Պետքարտուղարն ասել է, որ Միացյալ Նահանգները հեռուստատեսությամբ, ռադիոյով և սոցիալական ցանցերում պարսկերենով շուրջօրյա հաղորդում է գործարկել:

Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանը օգտագործում է իր դիվանագիտական առաքելությունները Եվրոպայում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու նպատակով:

Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրի հետ հնարավոր բախումը որպես «բոլոր պատերազմների մայր» էր որակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: