Հայերեն   English   Русский  

​Թուրքական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հրաժարական է տվել


  
դիտումներ: 267

Թուրքական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հրաժարական է տվել

Թուրքիայում նորաստեղծ ընդդիմադիր «Լավ կուսակցության» հիմնադիր նախագահ Մերալ Աքշեները հայտարարել է կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Ըստ թուրքական «Դիքեն» լրատվական կայքի, Թուրքիայում անցկացված ընտրություններում «Լավ կուսակցության» ցուցաբերած արդյունքների գնահատման ու դրանից հետո ձեռնարկվելիք ճանապարհային քարտեզի մշակման նպատակով Աֆիոնքարահիսարում հուլիսի 20-ից 22-ն անցկացված սեմինարների ավարտին ամբիոնից ելույթ ունենալիս Մերալ Աքշեները հայտարարել է, որ ընտրության արդյունքների պատասխանատուն ինքն է:

Վերջինս թվիթերյան իր էջում գրել է. «Համագումարում որպես թեկնածու հանդես չեմ գալու: Հաջողություն եմ մաղթում իրենց թեկնածություններն առաջադրել պատրաստվող ընկերներիս»: Ակնկալվում է, որ կուսակցության արտահերթ համագումարը կկայանա օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին:

Թուրքիայում սույն թվականի հունիսի 24-ին անցկացվել են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանական ընտրություններում «Լավ կուսակցությունը» ստացել է ձայների 9.95 տոկոսը՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովուն 44 պատգամավորով ներկայացված լինելու իրավունք ստանալով: Նախագահական ընտրություններում Մերալ Աքշեները ստացել է ձայների 7.3 տոկոսը: Նախագահական ընտրություններում հաղթել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիան կառավարման խորհրդարանական համակարգից անցում է կատարել նախագահականի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: