Հայերեն   English   Русский  

​Հանձնարարվել է մշտական ուշադրության կենտրոնում պահել թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը


  
դիտումներ: 189

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2018 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:

Հանձնարարվել է մշտական ուշադրության կենտրոնում պահել թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը, մայրաքաղաքի փողոցներում և բակային տարածքներում 2018 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Այս ուղղությամբ հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքի նկատմամբ` խստորեն հետևելով որակի պահպանմանը։

Խորհրդակցությանը զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է ամենօրյա հսկողությունը՝ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման, չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով:

Պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է շարունակել աշխատանքները:

Զեկուցվել է, որ շարունակվում են նաև կանգառասրահների, հենասյուների ներկման, մաքրման ու վերանորոգման աշխատանքները։ Պատասխանատուներին հանձնարարվել է վարչական շրջանների համապատասխան ծառայությունների հետ համատեղ շարունակել հատկապես երեկոյան ժամերին երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու քաղաքացիների պատշաճ սպասարկման մշտադիտարկումները:

Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների նորոգման 2018 թվականի աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ տարվա համար նախատեսված 1615 մուտքերից արդեն իսկ վերանորոգվել է 329 բազմաբնակարան շենքերի 540 մուտք: Հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները՝ շարունակելով հատուկ հսկողությունը որակի ապահովման նկատմամբ:

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 362 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 283 -ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 155 հեռախոսազանգ, որոնցից 103-ին լուծում է տրվել, իսկ 52-ի դեպքում աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս ուղղությամբ հանձնարարվել է մշտական ուշադրության կենտրոնում պահել թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը և շարունակել խստացված հսկողությունը՝ բարձրացված հարցերի կատարման ընթացքի նկատմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: