Հայերեն   English   Русский  

Մակրոնը խոստովանել է Թրամփին, որ օգտագործում է բանակցությունների նրա մարտավարությունը


  
դիտումներ: 379

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ օգտագործում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Գործարքի արվեստը» գիրքից բանակցություններ վարելու մեթոդները: Այդ մասին հայտնում է Axios առցանց հրատարակությունը` վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած դեմ առ դեմ զրույցի ընթացքում Թրամփը և Մակրոնը քննարկել են ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմը: Եվրամիության երկրների համար պողպատի և ալյումինի մաքսատուրքերի կիրառումից հետո Թրամփը հիասթափվել էր Եվրամիության հակահարվածից, որը համապատասխան միջոցներ էր մշակել:

Զրույցին ներկա աղբյուրներից մեկի խոսքերով՝ անձնական զրույցի ընթացքում Թրամփն առաջարկել է Մակրոնին համոզել Եվրամիությանը բանակցել ԱՄՆ-ի հետ: Սակայն Մակրոնը չի համաձայնվել և պատասխանել է, որ դեմ է «սպառնալիքի տակ» բանակցություններին:

«Ես կարդացել եմ «Գործարքի արվեստը»: Ես գիտեմ, որ առաջին հերթին մենք պետք է հակահարված տանք բանակցային գործընթացում լծակներ ունենալու համար», - ժպիտով ասել է Մակրոնը Թրամփին:

Պորտալը հիշեցնում է, որ Թրամփը հարգում է ուժեղ հակառակորդներին և նվաստացնում նրանց, ում թույլ է համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: