Հայերեն   English   Русский  

Վաշինգթոնն առաջարկել է Պուտինի և Թրամփի նոր հանդիպում անցկացնել. Կրեմլ


  
դիտումներ: 625

Ամերիկյան կողմն առաջարկել է տարվա վերջին Վաշինգթոնում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամի նոր հանդիպում անցկացնել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով: Գրում է Gazeta.ru-ն:

Սակայն նրա խոսքերով՝ այդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռևս չեն սկսվել:

Ուշակովը չի բացառել նաև երկու առաջնորդների հանդիպման այլ ձևաչափեր, ինչպես օրինակ՝ Արգենտինայում G20 գագաթնաժողովի շրջանակներում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս էր հայտնել, որ աշնանն ԱՄՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպումը:

Հելսինկիում կայացած գագաթանժողովից հետո Թրամփը հայտարարել էր Պուտինի հետ երկրորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքների մասին:

Նա նաև հավելել էր, որ իր նախորդ հանդիպումը Պուտինի հետ արդյունավետ էր և իր հարաբերությունները Ռուսաստանի նախագահի հետ որպես «շատ լավ» որակել :





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: