Հայերեն   English   Русский  

Պակիստանում ընտրությունների ժամանակ պայթյուն է որոտացել. կա առնվազն 20 զոհ


  
դիտումներ: 200

Պակիստանի Քվետա քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, իսկ 30-ը՝ վիրավորվել: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Geo TV հեռուստաընկերությունը, պայթյունը մահապար ահաբեկիչ է իրականացրել: Նշվում է, որ պայթյունը որոտացել է ընտրական տեղամասի հարևանությամբ:

Հուլիսի 25-ին Պակիստանում խորհրդարանի ստորին պալատի (Ազգային ասամբլեա) և շրջանային ասամբլեայի համազգային ընտրություններ են անցկացվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պակիստանի քաղաքական կուսակցություններից մեկի գրասենյակում նռնակի պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: