Հայերեն   English   Русский  

​Դեմի Լովատոյի առողջական վիճակի մասին մանրամասներ են հայտնի դարձել


  
դիտումներ: 1860

Ինչպես հայտնի է, աշխարհահռչակ երգչուհի Դեմի Լովատոն հոսպիտալացվել էր Լոս Անջելեսի շրջանային հիվանդանոց: ABC News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Լովատոն այժմ կայուն վիճակում է գտնվում: Գրում է Gazeta.ru-ն:

Երգչուհու ներկայացուցիչի խոսքերով՝ նա ուշքի է եկել:

«Դեմին ուշքի է եկել և ընտանիքը նրա հետ է, ովքեր ցանկանում են շնորհակալություն հայտնել բոլորին ցուցաբերած սիրո, աղոթքի և աջակցության համար: Տարածված տեղեկությունը սխալ է, և նրանք խնդրում են պահել դրանց գաղտնիությունը և ասեկոսեներ չտարածել, քանի որ նրա առողջությունն ու վերականգնումը ամենակարևորն են», - ընդգծել է Լովատոյի ներկայացուցիչը:

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ երգչուհին ԱՄՆ-ում հոսպիտալացվել է հերոինի գերդոզավորման պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: