Հայերեն   English   Русский  

Վաչագան Ղազարյանի համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ. ՀՔԾ պետ


  
դիտումներ: 300

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար 1 միլիարդ դրամ գրավը վճարել է այլ անձ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

«Վաչագան Ղազարյանը չի մուծել գրավը, այլ անձ է մուծել: Ինչ-որ հայտնի անուն չի, չեմ էլ հիշում, թե ով է»,-ասաց պաշտոնյան:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր մեկ ամիս առաջ՝ապօրինի հարստանալու,ինչպես նաև«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներներ կայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իրունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու,ապօրինի հարստանալու համար:Ղազարյանը կալանավորվել էր երկու ամսով,և,համաձայնչլինելովդատարանիորոշմանը, այն բողոքարկել էր վերաքննիչ ատյան,որն էլ օրեր առաջ փոխել էր նրա նկատմամբ խափանման միջոցը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: