Հայերեն   English   Русский  

​Դդմիկով նախուտեստ


  
դիտումներ: 6162

Բաղադրությունը

Միջին չափսի 3 դդմիկ կամ 3 խոշոր ցուկինի

500 գ կաթնաշոռ

100 գ հոլանդական պանիր

2 պճեղ սխտոր

1-5 ցողուն նեխուր

1-5 ցողուն սամիթ

1-3 ցողուն թարխուն

ձեթ, աղ, սև պղպեղ

Պատրաստումը

Դդմիկները լվանալ, յուրաքանչյուրի կողային հատվածից 1.5 սմ հաստության շերտ հեռացնել ու թեյի գդալով միջուկը հանել:

Կաթնաշոռը տրորել, պանիրը քերել, սխտորը մաքրել ու մանրացնել: Կանաչին լվանալ, չորացնել, մանր կտրատել ու թասի մեջ կաթնաշոռը, պանիրը, սխտորն ու կանաչին խառնել իրար, համեմել աղ ու պղպեղով:

Նավակի տեսքով դդմիկները լցոնել այս խճողակով ու փայտիկով դդմիկի առանձնացրած շերտը ամրացնել վրան:

Դասավորել ձեթապատ տապակի վրա ու դնել 180՛C աստիճան տաքացված փուռը, թխել 30-35 րոպե:

Բարի ախորժակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: