Հայերեն   English   Русский  

Մելանյա Թրամփը մանկական հիվանդանոց է այցելել. Լուսանկարներ


  
դիտումներ: 1773

Ինչպես հայտնի է, մարդուն պետք է դատել ոչ թե արտաքին տեսքով, այլ գործերով: 48-ամյա Մելանյա Թրամփի դեպքում մի գնահատման համակարգը չի բացառում մյուսին: ԱՄՆ առաջին տիկինը մշտապես հասարակությանը տպավորում է իր նորաձև հանդերձանքներով, իսկ նախօրեին գովասանքի է արժանացել նաև իր բարի գործերի համար: Գրում է Spletnik.ru-ն:

Մելանյան այցելել է Թենեսի նահանգում գտնվող Վանդերբիլթի մանկական հիվանդանոց: Այցը նրա հեղինակած «Be Best» (Ավելի լավը եղիր) նոր նախագծի մի մասն է, որը կենտրոնանալու է երեխաների առողջության, սոցիալական ցանցերում խնդիրների և երեխաների առողջության համար ծնողների թմրամիջոցներից կախվածության հետևանքների վրա:

Կլինիկայում Մելանիան զրուցել է նեոնատալ աբստինենցիայի սինդրոմ ունեցող երեխաների հետ: Թենեսի նահանգը ներկայումս այս հիվանդության իրական համաճարակ է ապրում:

Փոքրիկ հիվանդների հետ հանդիպման համար ԱՄՆ առաջին տիկինը Jil Sander նորաձևության տան 2,269 դոլար արժողությամբ նորաձև մոխրագույն, սպիտակ պրինտերով անթև հագուստ էր ընտրել:

Հատկանշական է, որ նույն զգեստով Մելանյան նախորդ տարի ներկա էր գտնվել նաև Համբուրգում կայացած G20 գագաթնաժողովին: Նոր կերպարի համար առաջին տիկինն արդեն բոլորին ծանոթ զգեստը թարմացրել էր Michael Kors ապրանքանիշի լայն սպիտակ գոտիով և իր սիրելի Сhristian Louboutin ապրանքանիշի սպիտակ բարձրակրունկ կոշիկներով:

Փոքրիների հետ հանդիպմանն ԱՄՆ առաջին տիկինը դատարկաձեռն չէր գնացել և որպես ոչ փոքրիկ նվերներ նրանց համար Սպիտակ տան նշանով տարբեր գույների ծածկոցներ էր տարել: Հիվանդանոցում Մելանյան իրեն շատ անմիջական է պահել և մեծ ուրախությամբ խաղացել երեխաների հետ:

Իսկ հանդիպումից հետո թվիթերում նա գրառում է կատարել և հայտնել, որ չափազանց ուրախ է եղել այդ խիզախ երեխաների հետ ժամանակ անցկացնելու կապակցությամբ:

Мелания Трамп

Мелания Трамп

Мелания Трамп





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: