Հայերեն   English   Русский  

Հրապարակվել է անհետացած մալազիական Boeing-777-ի մասին վերջնական զեկույցը


  
դիտումներ: 489

Մալազիայի իշխանությունները հրապարակել են 2014 թվականին անհետացած, Կուալա Լումպուրից Պեկին թռիչք իրականացնող Boeing-777-ի մասին վերջնական զեկույցը: Գրում է Gazeta.ru-ն:

Զեկույցը փրկարարական գործողությունների մասին վերլուծություն է պարունակում, ինչպես նաև մի շարք սխալների նկարագրություն, որոնք հետագայում պետք է հաշվի առնվեն, սակայն փաստաթուղթում ինքնաթիռի անհետացման պատճառների վերաբերյալ նոր տեղեկությունները կրկին բացակայում են:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին հերթին զեկույցին ծանոթանալ թույլատրվել է անհայտ կորած ինքնաթիռի ուղևորների ընտանիքներին, որոնք ևս հայտարարել են, որ օդանավի անհետացման վերաբերյալ նոր տվյալներ չկան:

Հիշեցնենք, որ 2014 թ. մարտի 8-ի գիշերը ռադարների տեսադաշտից անհետացավ Malaysia Airlines ավիաընկերությանը պատկանող Կուալա Լումպուրից Պեկին թռիչք իրականացնող Boeing 777-200 օդանավը, որում 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամներ էին գտնվում: Որոնողական աշխատանքները շարունակվեցին մինչև 2017 թ. հունվարը, որից հետո պաշտոնապես կասեցվեցին:

Հունվարին Մալազիան վերսկսեց որոնումները` խոստանալով «Ocean Infinity» - ին վճարել է մինչև 70 միլիոն դոլար, եթե ընկերությունը երեք ամսվա ընթացքում հայտնաբերի ինքնաթիռի բեկորներ և սև արկղերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: