Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում մեկ շաբաթում «չեզոքացվել է» 36 ՔԲԿ-ական


  
դիտումներ: 257

Թուրքիայի զինված ուժերը վերջին մեկ շաբաթվա ընթացքում «չեզոքացրել են» Քրդական բանվորական կուսակցության 36 անդամի, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Չեզոքացնել» տերմինը թուրք զինվորականների կողմից կիրառվում է սպանված, գերի ընկած կամ ինքնակամ հանձնված թշնամու նկատմամբ: Հուլիսի 23-30 ընկած ժամանակահատվածում անցկացված հատուկ գործողության ընթացքում սպանվել է 18 մարդ, 6-ը գերի է վերցվել, իսկ 12-ը ինքնակամ հանձնվել է:

2015 թ-ի հուլիսին Թուրքիայում Քրդական բանվորական կուսակցության հետ ռազմական հակամարտության վերասկսումից հետո քուրդ ապստամբների հարձակման արդյունքում մահացել է ավելի քան 900 զինծառայող և ոստիկան, ինչպես նաև՝ մոտ 500 խաղաղ բնակիչ: Համաձայն Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների՝ այդ ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը չեզոքացրել են Քրդական բանվորական կուսակցության ավելի քան 10 հազար անդամների: Իրաքի հյուսիսում գտնվում են կառույցի բազաներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են անցկացնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: