ԱՄՆ-ն կարող է կարևոր գործընկերոջ կորցնի. Էրդողան
եթե Միացյալ Նահանգները Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառեն ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնին կալանավորելու համար:
Թուրքիայի իշխանությունները վերջինիս մեղադրում են լրտեսության և ահաբեկչության մեջ: Բրանսոնը ձերբակալվել է 2016 թ-ի դեկտեմբերին, բանտում անցկացրել է մոտ երկու տարի և 2018 թ-ի հուլիսի վերջին խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով: «Միացյալ Նահանգները չպետք է մոռանան, որ եթե նրանք իրենց վերաբերմունքը չփոխեն, ապա կկորցնեն այնպիսի ուժեղ և անկեղծ գործընկերոջ, ինչպիսին Թուրքիան է»,- հայտարարել է Էրդողանը Հարավային Աֆրիկա այցի շրջանակներում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր պաստորի հետ կապված դեպքի առնչությամբ Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին: Պատժամիջոցների մասին հիշատակ է նաև ԱՄՆ փոխվարչապետ Մայք Փենսը: