Հայերեն   English   Русский  

ԻՊ-ը ստանձնել է Տաջիկստանում զբոսաշրջիկների սպանության պատասխանատվությունը


  
դիտումներ: 284

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ պատասխանատու է Տաջիկստանում օտարերկրացի զբոսաշրջիկների սպանության համար: Այդ մասին նշվել է ամերիկյան SITE Intelligence Group ընկերության կայքում, որը հետևում է ահաբեկիչների առցանց գործունեությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տաջիկստանում անհայտ անձինք վրաերթի են ենթարկել զբոսաշրջիկների բազմությանը, ապա դանակով և հրազենով հարձակվել նրանց վրա:

Միջադեպի հետևանքով զոհվել էր չորս մարդ: Ավելի ուշ Տաջիկստանի ՆԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ հարձակումն իրականացրած բոլոր անձինք ոչնչացվել են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: