Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը ջախջախիչ հաղթանակ տոնեց հավակնորդ Կարուանայի նկատմամբ


  
դիտումներ: 403

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթել է Ֆաբիանու Կարուանային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Speed Chess Championship մրցաշարի շրջանակում կայացած մրցախաղն ավարտվեց 20.5 - 6.5 հաշվով:

Հանրահայտ Chess.com կայքի կողմից անցկացվող Speed Chess Championship մրցաշարի 1/8 եզրափակիչում Լևոն Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Ֆաբիանո Կարուանան: Մրցախաղի ընթացքում շախմատիստները 8 պարտիա խաղացին 5 րոպե + 1 վայրկյան ժամակարգով, 9 պարտիա 3 րոպե + 1 վայրկյան ժամակարգով և 10 պարտիա 1 րոպե + 1 վայրկյան ժամակարգով: Բոլոր ժամակարգերում Արոնյանի առավելությունը ահռելի էր. 5 +1 ժամակարգում Արոնյանը հաղթեց 6-2 հաշվով, 3+1-ում՝ 6.5 - 2.5 հաշվով, իսկ 1+1-ում՝ 8-2 հաշվով:

Ընդհանուր մրցախաղն ավարտվեց 20.5 - 6.5 հաշվով:

1/4 եզրափակիչում Արոնյանի մրցակիցն է լինելու Գիրի - Մամեդյարով զույգի հաղթողը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: