Հայերեն   English   Русский  

Մալիում ահաբեկիչների հարձակման ժամանակ զինվորականներ են սպանվել


  
դիտումներ: 141

Մալիում անվտանգության ուժերի պահակախմբի վրա ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով առնվազն չորս զինվորական է զոհվել: Այդ մասին հայտնում է ENCA պորտալը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:

Տարածված հաղորդագրության համաձայն՝ միջադեպի ընթացքում առնվազն 8 ահաբեկիչ է ոչնչացվել:

«Ահաբեկիչները հետևել են զինվորականներին և կրակ բացել նրանց ուղեկցող պահակախմբի ուղղությամբ, որը փորձել է ինքնապաշտպանել», - հայտնել է աղբյուրը:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային մասում գտնվող Սեգու շրջանում:

Ապրիլին Մալիում տեղի ունեցած հարձակման հետևանքով ավելի քան 30 մարդ էր զոհվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: