Հայերեն   English   Русский  

Սեփական հոր դաժան սպանության մեջ մեղադրվող հայուհիների եղբայրը պատմել է ընտանիքի մասին


  
դիտումներ: 3313

Սեփական հոր սպանության մեջ կասկածվող 3 հայուհիների եղբայրը՝ Արսեն Խաչատուրյանը լրագրողներին մանրամասներ է պատմել իր ընտանիքի մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Խաչատուրյանի խոսքերով՝ դա կանխամտածված սպանություն է եղել: Նա նաև կարծում է, որ քույրերը անհիմն կերպով խայտառակել են իրենց հորը:

«Նա խիստ հայր էր և աղջիկներից տարրական բաներ էր պահանջում: Կարող էր օրինակ պահանջել մաքրել բնակարանը, լվացել սպասքը: Նրանք դա ընդհանրապես չէին անում: Նա անընդհատ նկատողություն էր անում նրանց: Եվ այդ պատճառով մշտական վեճեր են եղել», - հայտարարել է Արսեն Խաչատուրյանը:

Նրա խոսքերով՝ հայրը նաև բարեգործությունով էր զբաղվում, և երբեք օրեր շարունակ տանը չի մնացել, ինչպես դուստրերն են պնդում:

Ավելի վաղ հետաքննությունը խստացրել էր Մոսկվայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցած սպանության գործով երեք քույրերի դեմ ներկայացված մեղադրանքը: Հայտնի էր դարձել, որ նրանց կարող է ցմահ ազատազրկում սպառնալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: