Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայում կանանց նկատմամբ անպարկեշտ վարքի համար տուգանք են սահմանել


  
դիտումներ: 1337

Տղամարդկանց և կանանց միջև հավասարության հարցերով ֆրանսիացի պետքարտուղար Մարլեն Շյապան հայտարարել է, որ Ֆրանսիայի խորհրդարանը հավանության է արժանացրել կանանց նկատմամբ անպարկեշտ վարքի համար տուգանքի սահմանումը: Այդ մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ «սեռական և գենդերային բռնության մասին» նոր օրենքի համաձայն` փողոցում բռնության համար տուգանք կկիրառվի:

Նա նաև հավելել է, որ տուգանքի չափը 90-750 եվրո կկազմի:

Շյապան ընդգծել է, որ տուգանքը սահմանվի «բանավոր» զրպարտության համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում ավելի քան 100 դերասանուհիներ և կինոարդյունաբերության այլ ներկայացուցիչներ սեռական բռնության դեմ արշավ են սկսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: