Հայերեն   English   Русский  

ՍԴՀԿ-ն կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին


  
դիտումներ: 1553

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հայտարարում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունն արձանագրելով, որ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում վերականգնվել է Հայաստանի քաղաքացու ընտրելու և ընտրվելու ազատությունը, ստեղծվել է գաղափարների մրցակցության հնարավորություն, որոշում է կայացրել մասնակցել առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:

Կուսակցության վարչությունը բանակցություններ է սկսում հնարավոր դաշնակից քաղաքական ուժերի հետ, միաժամանակ ունենալով ընտրություններին միայնակ մասնակցելու և սեփական քաղաքապետի թեկնածու առաջադրելու տարբերակ»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: