Արքայազն Հարրին անկեղծորեն պատմել է խորթ մոր հետ փոխհարաբերությունների մասին
Գրքի համար տված հարցազրույցի ժամանակ Հարին համաձայնվել է անդրադառնալ իր ընտանիքի համար չափազանց զգայուն մի թեմայի ՝ հոր երկրորդ կնոջ՝ Կամիլայի հետ հետ փոխհարաբերություններին:
Չէ որ հենց նա էր մեղադրվում Չարլզի և Դիանայի ամուսնության փլուզման մեջ, որը բոլոր այս տարիների ընթացքում շարունակում է մնալ բրիտանական արքայական ընտանիքի առավել չսիրված ներկայացուցիչը:
Հարրին խոստովանել է, որ իր և Ուիլյամի և իրենց խորթ մոր հարաբերություններում լարվածություն չկա, և ընդհակառակը ընտանիքում ներդաշնակություն է տիրում: «Նա հրաշալի կին է և շատ երջանկացրել է հորը, իսկ սա ամենակարևորն է: Ուիլյամն ու ես նրան չափազանց շատ ենք սիրում», - հայտարարել է արքայազն Հարրին:
Ընթերցողներին դիմելով՝ Հարրին կոչ է արել ըմբռնումով մոտենալ Կամիլային. «Անկեղծ ասած, նա միշտ մտերիմ է եղել ինձ և Ուիլյամի հետ: Նա չար խորթ մայր չէ: Նայեք այն իրավիճակին, որում նա հայտմնվել է: Մի խղճացեք ինձ և Ուիլյամին, կարեկցեք նրան»:
Հիշեցնենք, որ Կամիլան և Չարլզը հանդիպել են 1971 թ.: Բայց հետո երկուսն էլ ամուսնացել են ուրիշների հետ՝ պահպանելով հարաբերությունները: