Հայերեն   English   Русский  

​Դեմի Լովատոն համաձայնվել է հերոինի գերդոզավորումից հետո վերականգնողական կուրս անցնել


  
դիտումներ: 4089

Երգչուհի Դեմի Լովատոն համաձայնվել է վերականգնողական կուրս անցնել այն բանից հետո, երբ հոսպիտալացվել էր թմրամիջոցների գերդոզավորման պատճառով: Այդ մասին հաղորդում է TMZ պորտալը: Գրում է Gazeta.ru-ն:

Պորտալի պնդմամբ՝ Լովատոյի հարազատները վախենում էին նրան խորհուրդ տալ վերականգնողական կուրս անցնել վերջինիս վիճակի պատճառով:

Ինչպես նշվել է, այժմ Լովատոն դեռևս Լոս Անջելեսի հիվանդանոցում է գտնվում:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դեմի Լովատոն տառապում է գերդոզավորման հետևանքներից:

Ինչպես նշվել է, երգչուհին մշտապես ուժեղ սրտխառնոց և բարձր ջերմություն ունի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: