Հայերեն   English   Русский  

​Միլա Կունիսը Էշթոն Կատչերի հետ հարաբերությունների մասին. Նա ամեն օր ազդում է նյարդերիս վրա


  
դիտումներ: 4776

Նախօրեին հոլիվուդյան դերասանուհի Միլա Կունիսը հյուրընկալվել է Ջիմի Ֆելոնի The Tonight Show հաղորդաշարին, որի ընթացքում մանրամասներ է ներկայացրել անձնական կյանքից: Գրում է Spletnik.ru-ն:

«Ինձ դուր է գալիս ամուսինս: Ես իսկապես սիրում եմ նրան: Մենք ընդամենը երեք տարի է, որ ամուսնացած ենք, այնպես որ դեռևս նորապսակներ ենք: Այդսիկ պատճառով ես դեռևս սիրահարված եմ նրան - խոստովանել է դերասանուհին:

«Այնուամենայնիվ, աստղը խոստովանել է նաև, որ իրենց ամուսնությունը իդեալական չէ:

Արդյո՞ք նա ազդում է նյարդերիս վրա: Ամեն օր», - կատակել է նա:

Միլան հավելել է, որ նա և Էշթոնը լիովին հակապատկերներ են: Հավանաբար, դրա համար էլ մենք միասին ենք:

Նա շատ ավելի հետեւողական է, քան ես: Էշթոնը լավատես է, իսկ ես՝ հոռետես: Օրինակ, նա միայն լավ բաներ է տեսնում աշխարհում և մարդկանց մեջ, իսկ ես միշտ ասում եմ, որ նա ճիշտ չէ: Սակայն կարծում եմ, որ մեր միջև հավասարակշռություն կա», - հայտարարել է դերասանուհին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: