Հայերեն   English   Русский  

​Սպանություն Արարատի մարզում


  
դիտումներ: 601

Այսօր՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 05:46-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխավան ավտոճանապարհի «Վարդա» գիշերային ակումբի հարևանությամբ՝ դիմացի մայթում, տղամարդու դի կա:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Արթուր Սահակյան էր, որը մահացել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից:

Պարզվել է նաև, որ Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Խաչատուր Արոյանը՝ դանակահարված վիճակում: Ոստիկաններն ու քննիչները նշված ճանապարհին գործող «Վարդա» գիշերային ակումբի մոտ հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 01 MM 055 համարանիշի ավտոմեքենա, որի վարորդի նստատեղին և ուղևորի նստատեղին կան արնանման հետքեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Խ. Արոյանին, որը տվյալ գիշերային ակումբն աշխատացնողն է, սակայն հարևանությամբ բնակվողներն էլ ասում են, որ նա տերն է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև արյունոտ շապիկ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, հանցագործության գործիք դանակն հայտնաբերելու ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ սպանվածը նախկինում դատապարտված է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: