Հայերեն   English   Русский  

Շուշիի խորհրդավոր թանգարանը, լուսանկարներ, տեսանյութ


  
դիտումներ: 1555

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի անձնական հավաքածուն պատճառ դարձավ, որ Արցախն ունենա երկրաբանության թանգարան:

Շուշի քաղաքի նախկին դիահերձարանի շենքը վերանորոգվեց, ու երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Գրիգոր Գաբրիելյանցի բնական քարերի հավաքածուն դարձավ թանգարանի առաջին ցուցանմուշը:

Շուշիի թանգարան

Թանգարանն այցելուների առաջ իր դռները բացել է 2014 թվականից:

Այսօր արդեն թանգարանն ունի հազվագյուտ ապարների մեծ տեսականի, որոնք հայտաբերվել են ՀՀ-ում, Արցախում և աշխարհի տասնյակ երկրներում: Թանգարանի հավաքածուում կա 400 նմուշ 48 պետություններից, իսկ Գաբրիելյանցի հավաքածուն համալրված է զարմանահրաշ քարերով՝ աշխարհի 40 երկրներից և ՌԴ 20 երկրամասերից։

Շուշիի երկրաբանության պետական թանգարանում ներկայացված միներալներն ու ապարները իրենց եզակի հատկությունների շնորհիվ զարմանք ու հետաքրքրություն են պատճառում այցելուին: Օրինակ, բնական քար, որի մեջ սև կետը տարիների ընթացքում մեծանում է՝ այսօր արդեն պատկերանալով ՀՀ քարտեզի տեսքով:

Երկրաբանության թանգարանի այցելուների աշխարհագրությունը մեծ է՝ Արցախի հարևան Իրանից մինչև

Շուշիի թանգարան

Կանադա, նույնիսկ թուրքերն են այցելում:

Այցելուներին զարմացնում է նաև թանգարանի մութ սենյակը, այստեղ բնական քարերը ուլտրամանուշակագույն լույսի ներքո երևում են իրենց բնական գույներով․ տես՝ տեսանյութում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: