Հայերեն   English   Русский  

​Կարել է բերանը, հետո հացադուլ արել, հիմա էլ ոտքերը մեխել է նստարանին


  
դիտումներ: 427

Այսօր Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի դիմաց, քաղաքացի Արմեն Երանոսյանը՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, ծնված 1976 թ., ի նշան բողոքի մեխել է ոտքերը նստարանին և հանդիպում պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նա այդ հուսահատ քայլով իր բողոքն է արտահայտում իրեն աշխատանքից ազատելու դեմ: Մի քանի օր առաջ նա կառավարության շենքի դիմաց ի նշան բողոքի կարել էր բերանը, ինն օր հացադուլ է արել:

Արմեն Երանոսյանն աշխատել է Սոթքի ոսկու հանքում: Նա լրագրողներին պատմել է, որ իրեն աշխատանքից ազատել են, երբ հոր մահվան տարելիցին գնացել է գերեզմանատուն շիրմաքարի շինարարական աշխատանքներն անելու համար:

Երբ վերադարձել է, վերադասը նրանից խմիչքի հոտ է առել ու ազատել աշխատանքից: Նա պատմել է նաև, որ 3 միլիոն դրամի վարկ ունի և փորձում է տեղավորվել աշխատանքի պարտքը վճարելու համար:

մեխվածը-2

Քաղաքացուն մոտեցել են ԱԻՆ-ի և շտապօգնության աշխատակիցները, ներարկում են կատարել, ապա նրան հիվանդանոց տանելու համար փրկարարները ստիպված են եղել կտրել նստարանի տախտակները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: