Հայերեն   English   Русский  

​Գյուղատնտեսության ապագան սակավահող և սակավաջուր երկրում ինտենսիվ և բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսությանն է. նախարար


  
դիտումներ: 692

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 8-ին այցելել է Կոտայքի մարզում գտնվող Նոր Գեղի վարչական համայնքի մի շարք ջերմոցային տնտեսություններ և ինտենսիվ այգիներ:

Նախարարին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, Նոր Գեղի վարչական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը և այլ պատասխանատուներ:

Ացը մեկնարկել է «Էդար Ֆուդ» ՍՊԸ ջերմոցային տնտեսությունից: 1 հա տարածքում մշակելով լոլիկ և վարունգ՝ տարեկան ստանում են 200-ից 250 տոննա բերք, որն ամբողջությամբ իրացնում են ներքին շուկայում: Ընկերության գյուղատնտես Վլադիմիր Պողոսյանի խոսքով՝ ստանում են որակյալ բերք ոչ միայն բարձրակարգ սածիլներ օգտագործելու, այլև ներդրված ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ: Ոռոգումն իրականացնում են կաթիլային համակարգով:

«Կաթիլային ոռոգման համակարգի առավելությունն այն է, որ քիչ և նպատակային ես օգտագործում ջուրը: Նաև ավելի որակով բերք ես ստանում»,-նշել է Վլադիմիր Պողոսյանը:

Ապա նախարար Խաչատրյանն այցելել է խնձորի ինտենսիվ այգի: 2016թ. հիմնված այգին այս պահին զբաղեցնում է 30 հա, սակայն տարածքն ընդլայնվելու է ևս 20 հեկտարով: Այգու համասեփականատեր Միքայել Լազարյանի խոսքով՝ խնձորից բացի տնկելու են նաև տանձի, սալորի և կեռասի ծառեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: