Հայերեն   English   Русский  

​Քննարկում փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված հարցերի վերաբերյալ


  
դիտումներ: 1244

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված հարցերի քննարկում ոլորտով հետաքրքված ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել փոքր ավիացիայի զարգացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը և մի շարք այլ տեխնիկական հարցերի:

Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ հարցի շուրջ հետաքրքրվածություն կա ինչպես կոմիտեի, այնպես էլ կառավարության կողմից, և, հետևաբար, անհրաժեշտ են քայլեր ձեռնարկել ոլորտում արդյունքներ ապահովելու համար:

Հանդիպման ավարտին պարբերական քննարկումների պայմանավորվածություն է ձեռք բերվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: