Հայերեն   English   Русский  

​Պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հայտնում է


  
դիտումներ: 1018

2018 թվականի հուլիսի 25-ին ՀՀ ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել էր հայտարարություն, որ, եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն կամ առկա են նաև նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է այդ մասին տեղեկացնել ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությանը՝ հետևյալ կոնտակտային տվյալներով.

1) Փոստային հասցե՝ ք. Երևան, Կոմիտասի 35, 0051, ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչություն,

2) Էլեկտրոնային հասցե՝ khv@taxservice.am

Հայտնում ենք, որ 2018 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ համապատասխան Էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվել է ընդամենը 2 դիմում, որոնք, ըստ էության, չեն վերաբերում փոքր և միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կրկին անգամ առաջարկում ենք, եթե առկա են վերոհիշյալ հիմքերը, ապա կարող եք Ձեր հաղորդագրությունն ուղարկել khv@taxservice.am Էլեկտրոնային փոստի հասցեին: Հավաստիացնում ենք, որ ստացված դիմումներին կտրվեն համապատասխան ընթացք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: