Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է


  
դիտումներ: 876

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքի քննությունը հետաձգվել է։

«Գործի քննությունը հետաձգվեց մինչև վաղը՝ ժամը 14:00-ն: Այժմ մեղադրող կողմը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը մեր հիմնավորումների վերաբերյալ»,- նշել է փաստաբան Հայկ Ալումյանը:

Փաստաբանը նաև ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը դատարանում փայլուն խոսել է և, իր կարծիքով, իմաստ ունի նրա ասածի զգալի մասը հրապարակել:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն էլ հավելել է, որ ակնկալիքները դրական են, հիմքեր չեն տեսնում բողոքը մերժելու համար, սակայն իրադարձություններից առաջ պետք չէ ընկնել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: