Հայերեն   English   Русский  

Կառավարությունը մտադիր է սկսել երկրից թալանված և արտերկիր տեղափոխված ունեցվածքի վերադարձի գործընթաց


ֆբ գրառում


  
դիտումներ: 957

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանըերկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը:

Այդ մասին Միրզոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ:

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցներիյուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվումտվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվանգտնելու։

Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքըվերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնվածմի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի ևվերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-իցխորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրելՀամաշխարհային Բանկի ղեկավարությանը»,- նշել է ՀՀ առաջին փոխվարչապետը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: