Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ առաջին տիկնոջ ծնողներն ԱՄՆ քաղաքացի դարձան


  
դիտումներ: 776

Այդ մասին երեկ հայտնեց NBC հեռուստակայանը՝ հղում անելով Վիկտոր և Ամալյա Կնավսների փաստաբանին: Վերջինս հաստատել է, որ օգոստոսի 8-ին Նյու Յորքում Կնավս ամուսնական զույգը երդում է տվել որպես ամերիկացի քաղաքացի:

Կնավսներն ավելի վաղ Միացյալ Նահանգներում բնակության թույլտվություն էին ստացել: Այդ մասին այս տարվա փետրվարին The Washington Post թերթին հայտնել էր իրավաբան, առաջին տիկնոջ և նրա ընտանիքի շահերը ներկայացնող Մայքլ Ուայլդսը:

48-ամյա Մելանյա Թրամփը (օրիորդական ազգանունը՝ Կնավս) ծնվել է Սլովենիայի Նովո Մեստո քաղաքում, որն այն ժամանակ Հարավսլավիայի կազմում էր: Նա 16 տարեկանից զբաղվել է մոդելի բիզնեսով, ստացել դիզայների մասնագիտություն Սլովենիայի համալսարանում: 1996-ից ապրում է Նյու Յորքում: Թրամփի հետ ամուսնացել է 2005-ի հունվարին և 2006-ին ստացել ԱՄՆ-ի քաղաքացիություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: