Հայերեն   English   Русский  

​Թեննեսի նահանգի իշխանությունները առաջին մահապատիժն իրականացրին 2009 թ. ի վեր


  
դիտումներ: 942

Ինչպես տեղեկացնում է տեղի Tennessean թերթը, դատապարտվածը 59-ամյա Բիլլի Ռեյ Այրիկն է, նա մահապատժի է ենթարկվել մահացու ներարկումով:

1985 թ. հանցագործը բռնաբարել և սպանել է 7-ամյա աղջկա: Իր վերջին խոսքում մահապարտն ասել է, որ զղջում իր արարքի համար. «Ես միայն ուզում եմ ասել, որ իսկապես զղջում եմ: Եվ… և վերջ»:

Բիլլի Ռեյ Այրիկը 32-ամյա բանտարկության ընթացքում բազմիցս դիմել է դատարան՝ խնդրելով հետաձգել մահապատիժը: Նա որպես փաստարկ է բերել հոգեկան հիվանդությունը, նաև այն, որ մահացու ներարկման մեջ մտնող նյութերի օգտագործումը խախտում է իր սահմանադրական իրավունքները: Հերթական խնդրանքը հավանության է արժանացել 2014 թ.: Այրիկը մահապատժի հերթական հետաձգման հույս ուներ, բայց այս անգամ ԱՄՆ գերագույն դատարանը մերժեց բանտարկյալին մահապատժի իրականացումից մի քանի ժամ առաջ:

1916 թ. ի վեր Թեննեսիում մահապատիժ է իրականացվել 133 անգամ: Իշխանությունները մտադիր են 2018 թ. ևս երկու մահապատիժ իրականացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: