Հայերեն   English   Русский  

Հունիսին նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելացել է արագության գերազանցման դեպքերը. ՃՈ պետի տեղակալ


  
դիտումներ: 726

Նախորդ տարվա հունիս ամսվա համեմատությամբ այս տարվա հունիս ամսին արագության գերազանցման իրավախատումներն ավելացել են 40 տոկոսով:

Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը` ներկայացնելով որոշ վիճակագրական տվյալներ:

«Նախորդ տարի մայիս ամսին ՀՀ-ում ունեցել ենք 269 ՃՏՊ, ինչի արդյունքում զոհվել է 22 անձ, վիրավորվել 406-ը: Իսկ 2018 թվականի մայիս ամսին արձանագրվել է 311 ՃՏՊ, ինչի հետեւանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել 442-ը: Այսինքն`կարող ենք արձանագրել, որ 2017 թվականի համեմատությամբ թեեւ զոհերով եւ վիրավորներով ՃՏՊ-ների քանակը աճել է` 269-ից հասել է 311-ի, սակայն զոհերի մասով նվազել է, նախորդ տարվա 22-ի փոխարեն ունենք 14 զոհ, վիրավորների մասով մոտ 40 վիրավոր ավելի: 2017 թվականի հունիսին եղել է 332 ՃՏՊ, ինչի հետեւանքով զոհվել է 25 մարդ, վիրավորվել 454-ը, 2018 թվականին եղել է 349 ՃՏՊ ինչի հետեւանքով զոհվել է 24, վիրավորվել 541: Հունիս ամսվա վիճակագրությունը նախորդ տարվա նույն ամսվա հետ էական տարբերություն չկա, սակայն կուզեի ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա, ինչպխես գիտենք ՃՏՊ-ների առաջացման գլխավոր պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումն է: 2017 թվականի մայիս ամսին տեսահսկման համակարգերի միջոցով, այսինքն լուսանկարահանող արագաչափ սարքերի միջոցով արձանագրվել է 52423 արագության գերազանցման փաստ, իսկ 2018 թվականի մայիսին արձանագրվել է 81538 արագության գերազանցման փաստ, գրեթե 30 հազարով ավելի է այս տարի: Հունիս ամսին 2017 թվականի արձանագրվել է 61463 արագության գերազանցման դեպք, իսկ 2018 թվականին 103905 արագության գերազանցման փաստ, այսինքն գրեթե 40 տոկոսով ավելացել է արագության ռեժիմի խախտման դեպքերը, ինչը մեր համար շատ մտահոգիչ է»,- ասել է նա:

Արմեն Խաչատրյանը իրավախախտումների ավելացման մի քանի պատճառներ է թվարկել:

«Իրավախախտումների ավելացման պատճառ են հանդիսանում համընդհանուր ակտիվությունը անձնական գործունեության բոլոր բնագավառներում, ինչն էականորեն ազդում է երթեւեկության ինտենսիվության վրա, իսկ երթեւեկության ինտենսիվությունը արդեն իսկ բերում է խախտումների ավելացման եւ դրանցով պայմանավորված ՃՏՊ-ների, նաեւ վարորդների մի զգալի խումբ ճիշտ չի ըմբռնել ոստիկանությանն իրականացրած քաղաքականությունը, այսինքն` տուգանքների կիրառման քաղաքականության մեղմացումը: Ինչպես գիտենք մայիսի 23-ից տուգանքների կիրառման պրակտիկայում փոփոխություններ են իրականացվել, մեղմացումներ են տեղի քունեցել եւ որոշակի խախտումների դեպքում թեեւ ոստիկանությունը արձագանքում է, բայց տուգանք չի կիրառում, այլ կիրառում է նախազգուշացում: Այդ իրավախախտումների ցանկը հրապարակվել է եւ կարծում եմ` որոշ վարորդներ այս մեղմացումը ճիշտ չեն ընկալել եւ նրանց թվում է, որ կարող են թույլ տալ իրավախախտումներ, այլեւս դրանք պատժելի չեն, ինչը բերում է այս վիճակին»,- ընդգծել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: