Հայերեն   English   Русский  

911-ն ամփոփում է անցած շաբաթը


  
դիտումներ: 238

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 6-ց 12-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 607 դեպք, որից 346-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 193 կենցաղային կանչ, 253 հրդեհ, 59 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 4 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 3 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 1 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 3 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 22 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 15 դեպք, որի հետևանքով տուժել է 15 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: