Հայերեն   English   Русский  

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուփաստի առթիվ


  
դիտումներ: 767

2018 թվականի օգոստոսի 3-ին «Azatutyun.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Լոռու մարզպետարանում գործող հիմնադրամների «կամավոր» հանգանակությունները» վերտառությամբ հոդվածը՝ մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատության աշխատակիցների կողմից իրենց աշխատավարձի գումարները «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամներին փոխանցելու վերաբերյալ:

Բացի այդ, 2018 թվականիօգոստոսի 4-ին և 5-ին Վանաձոր քաղաքի տարածքում գործող մի շարք ուսումնական հաստատությունների նախկին և ներկայիսաշխատակիցներ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում հաղորդումներ, ապա նաև բացատրություններ են տվել այն մասին, որ ուսումնական հաստատություններում աշխատելու ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս պարտադրված կարգով իրենց աշխատավարձից մեկ տոկոսի չափով գումարներ են փոխանցել Լոռու մարզպետարանում գործող «Լոռու դպրոց» և «Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրապարակված հոդվածը, ինչպես նաև քաղաքացիների հաղորդումները պարունակել են առերևույթ հանցագործության հատկանիշներ մատնանշով բավարար տվյալներ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախախապատրաստվել են նյութեր:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որԼոռումարզպետարանիիրավասուպաշտոնատարանձինքընդգրկվածլինելով«Լոռուդպրոց»և«Լոռումշակույթ, սպորտևերիտասարդություն»հիմնադրամների հոգաբարձուների խորհրդիկազմում, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները,լ րացուցիչ եկամուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, հրահանգել են մարզի վարչական տարածքում գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին յուրաքանչյուր ամիս դպրոցի աշխատավարձի ֆոնդից մեկ տոկոսի չափով գումարներ փոխանցել«Լոռու դպրոց»և«Լոռու մշակույթ, սպորտ և երիտասարդություն» հիմնադրամների հաշվեհամարներին, որի արդյունքում ուսումնական հաստատությունների կազմակերպական-տնօրինչականևվարչատնտեսական լիազորություններով օժտված պաշտոնատարանձինքյուրաքանչյուրամիս, առանցուսումնականհաստատություններիաշխատակիցների գիտության,մեկ տոկոսի չափովպահումներենկատարել վերջիններիս աշխատավարձի գումարներից և փոխանցել հիմնադրամների հաշվեհամարներին:

Արդյունքում, 2001-2018 թվականներիընթացքումմիայնմարզպետարանիենթակայությամբգործողթվով 15 ուսումնականհաստատություններից«Լոռուդպրոց»և«Լոռումշակույթ, սպորտևերիտասարդություն»հիմնադրամներիհաշվեհամարներինփոխանցվելէընդհանուրառանձնապեսխոշորչափերի՝ 82.011.166 ՀՀդրամգումար, որիարդյունքումէականվնասէպատճառվելինչպեսուսումնականհաստատությանաշխատակիցների, այնպեսէլ՝կազմակերպություններիօրինականշահերին,որըմիևնույնժամանականզգուշությամբառաջացրել է ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, Լոռումարզիդատախազությունումպաշտոնեականլիազորություններըչարաշահելուևանզգուշությամբծանրհետևանքներառաջացնելու փաստիկապակցությամբհարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդհոդվածի 2-րդմասիհատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀքննչականկոմիտեիԼոռումարզայինքննչականվարչությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: