Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. կուսակցությունները կարող են առաջադրվել մինչև օգոստոսի 29-ը


  
դիտումներ: 442

«Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում որոշում կայացրեց Երևանի ավագանու լիազորությունները կրճատելու մասին: Տարածքային կառավարման և զար­գացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարեց, որ ընտրության օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստը կայանալու է 30-40 օրվա ընթացքում:

Մենք պարզեցինք, որ օգոստոսի 18-ին Կենտրոնական ընտրական հանձնաժո­ղովը նիստ է անելու և հայտարարելու է, որ սեպտեմբերի 23-ին կկայանան Երևանի ավագանու ընտրությունները: Ըստ այդմ՝ կուսակցությունների առաջադրումը կընթանա մինչև օգոստոսի 29-ը: Հիշեց­նենք, որ Երևանի ավագանու ընտրու­թյունները կայանում են կուսակցա­կան ցուցակներով: Գրանցումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը:

Մասնակիցների գրանցումից մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 10-ին, նոր կսկսվի քարոզարշավը, որը կտևի ընդամենը 11-12 օր, ինչը շատ քիչ է իրական քարոզչություն ծավալելու համար:



Հիշեցնենք, որ քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբե­րի 22-ին, հայտարարվելու է լռության օր, և քարոզչությունն արգելվելու է: Այս մարաթոնյան ընտրարշավի ընթացքում 10-ից ավելի կուսակցություն պետք է հասցնեն երևանցիներին ներկայացնել իրենց ծրագրերը, ավագանու անդամ­ների թեկնածուներին և ամենակարևորը՝ քաղաքապետի իրենց թեկնածուին»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: