Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանն Արցախի պողոտայից երթով կշարժվի Հանրապետության հրապարակ


  
դիտումներ: 698

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօրվա հանրահավաքը մեկնարկելու է երթով:

Այն, կսկսվի 17:30-ից Արցախի պողոտա Էրեբունի փողոց հատվածներում և երթով կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ:

«Դա այն տեղն է, որտեղից 2018 թվականի ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ այսօր հասարակությունը, ժողովուրդը, բանակը, զինված ուժերը, պետական կառավարման մարմինները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, իշխանությունը նույն կողմում են:

«Մեզ այսօր ոչ մի գիծ չի բաժանում, սա պետք է դառնա ազգային համերաշխության գեղեցիկ դրսևորում, գեղեցիկ օր: Ուզում եմ հատուկ խնդրանքով դիմել, որ ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ պետք է չպատասխանենք, մենք արդեն փորձ ունենք՝ իրականացնելու այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր մարդիկ: Այսօր էլ հանրահավաքի մասնակիցների թիվը մեծ է լինելու, և սա պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն, զսպվածություն: Չեմ բացառում, որ կարող են լինել ագրեսիվության դրսևորումներ, ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակեպելը, ուստի թե բանավոր, թե կեցվածքի ագրեսիվությանը պետք է ագրեսիվությամբ չպատասխանել»:

Ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: