Հայերեն   English   Русский  

Արցախի խորհրդարանի ղեկավարը ընդունել է պատանի ճամբարականների


  
դիտումներ: 1034

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՀ ԿԳՍ և ՀՀ ԿԳ նախարարությունների կողմից նախաձեռնված, Պատարայում գործող պատանեկան ճամբարի մասնակիցներին:

Ողջունելով պատանիներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է մարզատուրիստական ճամբարի անցկացումը Արցախում՝ երկու հայկական հանրապետությունների ավագ դպրոցականների միջև նոր շփումներ, ծանոթություններ հաստատելու, տարբեր գաղափարների շուրջ միավորվելու և ազգային միասնությունը ամրապնդելու տեսանկյունից:

ԱԺ նախագահն անդրադարձել է կրթական ոլորտում իրականացվող ծրագրերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը, իշխանության ճյուղերի հավասարակշռման և զսպան մեխանիզմներին, ինչպես նաև Ազգային ժողովի գործառույթներին ու կառուցվածքին վերաբերող թեմաների:

Հանդիպման ավարտին Աշոտ Ղուլյանը պատասխանել է պատանիների հարցերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: