Հայերեն   English   Русский  

Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ


  
դիտումներ: 1078

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ժամանեց Էրբունի-Արցախի պողոտաների խաչմերուկ, որտեղից եթի մասնակիցների ուղեկցությամբ այս պահին շարժվում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու այսօր կայանալիք հանարահավաքին։

Վարչապետին ուղեկցում են ՀՀ փոխվարչապետեր Արարատ Միրզոյանը և Տիգրան Ավինյանը, ԿԳ և Սփյուռքի նախարարները, Լենա Նազարյանը և ԱԺ «Ելք» խմբակցության այլ պատգամավորներ, ինչպես նաև վարչապետի ավագ դուստրը։

«Հաղթանակած քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Գրկում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, կեցցե ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացին։ Հանարահավաքի չե՞ք գալիս ժողովուրդ։ Եկեք, միացեք»,- հորդորներով երթը շարունակեց Փաշինյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: