Հայերեն   English   Русский  

Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին կալանքից


  
դիտումներ: 6945

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը, նրանք ազատ արձակվեցին կալանքից։

Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։

ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանն ու Հակոբ Նազարյանը դատարանում պնդեցին իրենց դիրքորոշումը երկու ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցները փոխելու վերաբերյալ։

Մեղադրող դատախազները չառարկեցին միջնորդություններին։

Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին կալանքից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: