Հայերեն   English   Русский  

Վախճանվել է Քոֆի Անանը


  
դիտումներ: 2566

Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Քոֆի Անանը։ Նա 80 տարեկան էր։

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։

«Այսօր մենք սգում ենք մեծ մարդու, առաջնորդի և նախկին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի կորուստը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Քոֆի Անանը ծնվել է 1938 թվականի ապրիլի 8-ին։ Նա զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 1997 թվականի հունվարի 1-ից մինչ 2006 թվականի դեկտեմբերի 31 ընկած ժամանակահատվածում, փոխարինելով Բուտրոս Բուտրոս-Ղալիին։ 2001 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: