Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանը մինչև ԱԺ ընտրությունները սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում


  
դիտումներ: 3041

Մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Հանրապետության հրապարակում իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ նա պատրաստ է դիմակայել իր այն քաղաքական հակառակորդներին, որոնց կարծիքով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը, որից հետո, սակայն, հնարավոր է, այլ վարչապետ ընտրվի:

«Նրանք ասում են՝ թողնենք, հրաժարական տա, հետո արագ այլ վարչապետ կընտրենք: Քանի որ չեն հասկանում, թե ինչ է կատարվում, մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանը կարող է որոշում ընդունել ինքնալուծարման մասին»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ այդ ծրագիրն իրագործելու համար անհրաժեշտ է ժողովրդի համաձայնությունը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 1-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի էր էջում ուղիղ եթերով հայտարարել էր, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում անցկացնելու է մեծ հանրահավաք, որի ընթացքում էլ ամփոփելու է իր պաշտոնավարման 100 օրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: