Հայերեն   English   Русский  

Շիրակի մարզում մեկ օրում երկու անգամ կարկուտ է տեղացել, լուսանկարներ


  
դիտումներ: 910

Օգոստոսի 18-ին՝ գիշերը և ցերեկը Շիրակի մարզի մի շարք համայնքներում կարկուտը նորից ավերածություններ է գործել: Այն գյուղերը,

որտեղ հասցրել էին հացահատիկը հավաքել, կարկուտը ջարդել է կարտոֆիլի ցանքերն ու մյուս բանջարեղենը:
Առափի, Ոսկեհասկ, Հայկավան գյուղերում կարկուտը գիշերն է <հյուր> եղել, հիմա հաշվում են, թե որքան վնաս է կրել գյուղացին:
Արթիկի տարածաշրջանի Նահապետավան գյուղում օգոստոսի 18-ի ցերեկն ու երեկոյան է կարկուտ տեղացել, մի քանի ժամվա ընդմիջումով:
Ինչպես ankakh.com-ին փոխանցեց համայնքի ղեկավարը՝ գյուղում մի քանի հեկտար հացահատիկ ու կարտոֆիլ էին մշակում, դա էլ ջարդել է կարկուտը:
Այս համայնքում որևէ փոխհատուցում չեն սպասում, դեռ մոտ մեկ ամիս առաջ էր պտտահողմը առանց տանիքի էր թողել բազմաթիվ բնակելի տներ: Մարզպետարանից եկել, չափ ու ձև արել ու գնացել: Ոչ մի դրամ ու նյութական աջակցություն գյուղացին մինչ օրս չի տեսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: