Հայերեն   English   Русский  

Թբիլիսիում վթարի ենթարկված ՀՀ 9 քաղաքացիներից մեկը մահացել է. ԱԻՆ


  
դիտումներ: 391

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 11:46-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Թբիլիսիում վթարի ենթարկված Հայաստանի Հանրապետության 9 քաղաքացիներից մեկը՝ 29-ամյա Մարիա Պանյանը մահացել է:

Ավելի վաղ ԱԻՆ-ը տեղեկացրել էր, այսօր, ժամը 05:14-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են Mercedes Minivan մակնիշի և Mercedes CLK մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

Ըստ տեղեկատվության, Mersedes CLK մակնիշի վարորդը, Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.), Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.), Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.). Մարիա Հանյանը (ծնված 1989 թ.), Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.) և հայաստանի Հանրապետության ևս 3 քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: